Մայիսի 23-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Արշակունյաց պողոտայից բերման են ենթարկել 17-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության փոխանցմամբ`պարզվել է, որ նա մայիսի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող մի ինտերնետ ակումբից գողացել է բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: