Նվերն ընդունելն իրավո՞ւնք, թե՞ պարտականություն է

Նվիրատվությունը պայմանագիր է, որի կնքման համար անհրաժեշտ է ոչ միայն նվեր տվողի, այլ նաև ստացողի համաձայնությունը:

Նվիրառուն իրավունք ունի մինչև նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից: Այդ դեպքում նվիրատվության պայմանագիրը համարվում է լուծված:

«Նվերն ընդունելուց հրաժարվելը պետք է կատարվի նվիրատվության պայմանագրի համար սահմանված ձևով: Այն դեպքում, երբ նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը գրանցված է, նվերն ընդունելուց հրաժարվելը նույնպես ենթակա է պետական գրանցման»,-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Սակայն նվերից հրաժարվելը ևս առաջացնում է որոշակի հետևանքներ. նվիրատուն իրավունք ունի նվիրառուից պահանջել հատուցելու նվերն ընդունելուց հրաժարվելու հետևանքով իրեն պատճառված իրական վնասը:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել