Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ` երեխայի խնամքի նպաստ, ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի (համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուներ) իրավական ակտում նշված ամսից:
Աղբյուր՝ Իրավաբան.net