«Հրազդան» տոնավաճառի մոտ ծեծել են քաղաքացուն

Ապրիլի 29-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Հրազդան» տոնավաճառի մոտ կռիվ է տեղի ունենում:

Նույն օրը, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Եփրեմ Գ.-ն` հայտնելով, որ «Հրազդան» տոնավաճառի մոտ իրեն ծեծի են ենթարկել:

Մեկնած օպերատիվ խմբին Եփրեմ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Աթենքի փողոցում գտնվող «Հրազդան» տոնավաճառի մոտ, վիճաբանության ժամանակ, իրեն ծեծի են ենթարկել անծանոթ երիտասարդներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը պարզվել է, որ Եփրեմ Գ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 1993 թ. ծնված Ռոլանդ Ի.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոլանդ Ի.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության փոխանցմամբ՝ կատարվում է հետաքննություն:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել