Կառավարության որոշմամբ «Պետական լոտո» ՓԲ ընկերությունը կլուծարվի

Կառավարությունը մարտի 18-ի նիստին որոշում կընդունի «Պետական լոտո» ՓԲ ընկերությունը՝ որպես փաստացի գործունեություն չիրականացնող կազմակերպություն, լուծարելու մասին։

Նախագիծը մշակվել է Ֆինանսների նախարարության կողմից։

Որոշման հիմնավորման մեջ ներկայացվել է ընկերության ընթացիկ վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը.

  1. Ընկերության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է,
  2. Ընկերության հարկային պարտավորությունները մարված են,
  3. վերջին գույքագրման արդյունքներով դեբիտորական և կրեդիտորական պարտավորություններ չեն արձանագրվել,
  4. Ընկերությունը անշարժ և շարժական գույք չունի՝ բացառությամբ բանկային հաշվում առկա դրամական միջոցների՝ շուրջ 30,310,774 ՀՀ դրամ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել