ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ-ի մարտի 29-ից 31-ը Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերություննների (անհատ ձեռնարկատերերի) համար կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով եռօրյա անվճար դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, ժամը՝ 18.30-ից: Ավարտին ցանկացողներին կտրվի մասնակցության հավաստագիր:
Այս մասին հայտնում են Պետական եկամուտների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ-ի մարտի 26-ը ներառյալ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] ներկայացնել դասընթացի մասնակցության հայտ՝ լրացնելով դիմումը: Դասընթացին յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է մասնակցել մեկ անձ:
Լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով կամ ծանոթանալ հայտարարությանը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ-ի մարտի 29-ից 31-ը Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող կազմակերություննների (անհատ ձեռնարկատերերի) համար կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով եռօրյա անվճար դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին ցանկացողներին կտրվի մասնակցության հավաստագիր, ինչպես նաև 1 օրինակ «Հարկային օրենսգիրք 2020»:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ-ի մարտի 26-ը ներառյալ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected], ներկայացնել դասընթացի մասնակցության հայտ՝ լրացնելով կից ֆայլով ներկայացված դիմումը:
Դասընթացին յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է մասնակցել մեկ անձ:
Լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:
Դասընթացի 1-ին օր՝ մարտի 29-ին
Ժամ | ԹԵՄԱ | Դասախոս |
18:30-20:00 | Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ | Լ. Մկրտչյան |
20:00-20:15 | Ընդմիջում (Սրճդադար) | |
20:15-21:00 | Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ | Լ. Մկրտչյան |
Դասընթացի 2-րդ օր ՝ մարտի 30-ին
Ժամ | ԹԵՄԱ | Դասախոս |
18:30-20:00 | Թեմա 2. Եկամտային հարկ | Մ. Մանուկյան |
20:00-20:15 | Ընդմիջում (Սրճդադար) | |
20:15-21:00 | Թեմա 2. Եկամտային հարկ | Մ. Մանուկյան |
Դասընթացի 3-րդ օր՝ մարտի 31-ին
Ժամ | ԹԵՄԱ | Դասախոս |
18:30-20:00 | Թեմա 3. Շահութահարկ | Գ. Օհանյան |
20:00-20:15 | Ընդմիջում (Սրճդադար) | |
20:15-21:00 | Թեմա 3 Շահութահարկ | Գ. Օհանյան |
Դասընթացի դասավանդողների
ՑԱՆԿ
N | Անուն, ազգանուն | Պաշտոն |
1 | Լուսինե Մկրտչյան | ՀՀ ՊԵԿ Հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ |
2 | Մարիամ Մանուկյան | ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ |
3 | Գոհար Օհանյան | ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ |