ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։
Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է»։