Պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարությունը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է

««Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը տեղի ունեցավ ս.թ. մարտի 15-ին, անցավ կառուցողական մթնոլորտում, և հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։

Որոշվեց հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։

Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը։

Հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանին և Արցախին ցուցաբերվող շարունակական աջակցության և նվիրվածության համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել