Տաքսու վարորդը պատասխանատո՞ւ է տրանuպորտային միջոցի տեխնիկական զննություն համար

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Մովսես Շ.-ի՝ պատասխանողից 250.000 դրամ բռնագանձելու պահանջի մասին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի պահանջները խախտելու համար Մովսես Շ.-ն ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 16.11.2009թ. որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի՝ տուգանքի 50.000 դրամի չափով, որը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հնգապատկվել է և կազմում է 250.000 դրամ։

Պատասխանողի խոսքով՝ ինքը վարել է տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենա։ Իրեն ենթարկել են վարչական պատասխանատվության` տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենան տեխնիկական զննության կտրոն չունենալու պատճառով, առանց հաշվի առնելու, որ տվյալ ավտոմեքենան հանդիսանում է բոլորովին այլ մարդու սեփականություն, իսկ ինքը ընդամենը եղել է տաքսի ծառայության վարձու աշխատող։ Հետևաբար ինքը չպետք է ենթարկվեր վարչական պատասխանատվության։

Դատաքննությամբ` վարչական իրավախախտման վերաբերյալ 16.11.2009թ. կազմված արձանագրության, Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետի 06.10.2011թ. տեղեկանքի հետազոտմամբ հաստատվել է, որ իրավախախտումն արձանագրելու պահին, այն է` 16.11.2009թ. պատասխանողի վարած ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենան տեխնիկական զննություն անցած չի եղել, ինչը նշանակում է, որ տվյալ պահին իրավախախտման փաստն առկա է եղել։ Փաստորեն Մովսես Շ.-ն աշխատելով տաքսի ծառայությունում որպես վարորդ պարտավոր էր մինչև մեքենան վարել ստուգել տրանuպորտային միջոցի տեխնիկական զննություն անցած լինելու փաստը, հետևաբար անհիմն է պատասխանողի պնդումն այն մասին, որ մեքենան պատկանում է տաքսի ծառայությանը և ինքը չպետք է ենթարկվի վարչական պատասխանատվության։

Դատարանը վճռեց հայցը բավարարել և Մովսես Շ.-ից հօգուտ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության բռնագանձել 250.000 դրամ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել