Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը կամ դրա մի մասն օտարելու դեպքում`
– նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները,
– օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի գույքահարկի գծով այդ օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում նոր սեփականատիրոջ համար տվյալ հարկվող օբյեկտի գծով գույքահարկի պարտավորությունն առաջանում է (նախկին սեփականատիրոջ համար դադարում է) այդ ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից:
Աղբյուր՝ Իրավաբան.net