Պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում` Երևանի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
Հայցվորի միջնորդությամբ դատարանը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով հայտարարում է պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում:
Պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Աղբյուր՝ Իրավաբան.net