Նիկոլ Փաշինյանը նախագահի նստավայր է մտել հետնամուտքով

Այսօր՝ մարտի 13-ին, նախատեսված էր հանդիպում նախագահ Արեմն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները և ընդդիմադիր քաղաքացիները նախագահական նստավայրի դիմաց էին՝ խոչընդոտելու վարչապետի մուտքը շենք: Ոստիկանների և քաղաքցիների միջև ընդհարում եղավ:

Նիկոլ Փաշինյանը Նախագահի նստավայր է մտել հետնամուտքով:

«Շատ շուտ է խոսել ընտրություններին մասնակցելու մասին, մինչև ընտրությունները պետք է տեղի ունենա վարչապետի հրաժարականը, խորհրդարանի լուծարում լինի, այնուհետև ընտրություն, եթե դրանք տեղի ունենան, այն ժամանակ կհայտնենք մեր դիրքորոշումը՝ մասնակցում ենք, թե ոչ և ինչ ձևաչափով ենք մասնակցելու: Մենք շարունակելու ենք մեր բողոքի, անհնազանդության ակցիաները և ամբողջ ուժով շարունակելու ենք մեր գործողություները»,–լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել