Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից․ քաղաքապետի որոշում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 10-ին որոշում է ստորագրել, որ ի համաձայն Երևանի համար 120 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Ա. Քոչարյանի հետ 2016թ. մարտի 9-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1.Արմինե Արտակի Քոչարյանին՝ 2021 թվականի մարտի 10-ից ազատել «Երևանի համար 120 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի մարտի 9-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2.«Երևանի համար 120 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Նեկտար Թորգոմի Հակոբյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»։

Հավելենք, որ Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանվում է որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը նրա գործողության ժամկետը լրանալու պատճառով։ 1-ին և 2-րդ մասերում ասվում է․

1․ Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով գործատուն կամ աշխատողն իրավունք ունեն լուծելու պայմանագիրը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Գործատուն կարող է ժամկետը լրանալու պատճառով լուծել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը` այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել