Մեզնից վերցվել են նաև մեր մեքենաների մի մասը, բայց մենք արագ արձագանքման այցեր ենք ունենում․ ՄԻՊ

Այսօր՝ մարտի 13-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձավ ՄԻՊ ֆինանսավորման կրճատման խնդրին։

«Որոշ ժամանակ առաջ մեզից վերցրին նաև մեր մեքենաների մի մասը։ Սկզբում կառավարությունը մեզ առաջարկել էր վերցնել 8 մեքենա, որոնց մեծ մասը Եվրամիության միջոցներից հատկացված մեքենաներն էին․ չսպասելով մեր կարծիքին, ճիշտն ասած ծանրաբեռնվածությամբ չհասցերցինք, առաջարկվեց կառավարության որոշմամբ վերցնել 7-ը։ Դրանից հ-ետո սկզբունքային առարկություններ ներկայացրեցինք, որ դա լուրջ խոչընդոտ է լինելու մեր աշխատանքի համար, որովհետև մեր մեքենաների 80-90 տոկոսն էր կազմելու։ Ընդհանուր առմամբ 11 մեքենա ունենք։ Տարբեր քննարկումների արդյունքում, ի վերջո, որոշվեց 3-ը վերցնել»,-նշեց նա։

ՄԻՊ-ի խոսքով, լինում է, որ անսպասելի այցեր են կատարում, օրինակ, ոստիկանության բաժին, և չեն կարող տաքսի մեքենա պատվիրել, գնում են սահմանամերձ գյուղեր, տուն-ինտերնատներ, հոգեբուժական հաստատություններ, որոնք նաև գաղտնի այցեր են լինում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել