Կառավարությունը մարտի 11-ին հավանություն է տվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսական երաշխիքի վերացման վերաբերյալ օրենքի նախագծին, որը հնարավորություն է տալիս կրճատել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության տարեկան բյուջեն։
Հայաստանում ՄԻՊ տարեկան բյուջեն այս պահին կազմում է 532 միլիոն 480 դրամ, որից աշխատանքի վարձրատության համար, ամբողջ մասը հանած՝ տարեկան աճը կազմել է 2 միլիոն 350 հազար դրամ, ինչը եթե պայմանական բաժանվի ամիսների՝ չի կազմի մոտ 200 հազար դրամ։
Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց ասուլիսի ժամանակ։
«Այս նախագիծը առաջարկվել է դեռևս 2020 թվականի սեպտեմբերին, կառավարությունում քննարկումը եղել է պատերազմից մի քանի օր առաջ։ Այն ժամանակ կառավարության ֆինանսատնտեսագիտական նախարարական կոմիտեի նիտսին ինքս մասնակցել եմ, ներկայացրել եմ սկզբունքային առարկությունները և այդ ժամանակ, ըստ էության 2 հիմնարար պատճառ էր ինձ բերվում։ Առաջինը, որ նման դրույթները խանգարում են միջազգային ներդրումներին, երկրորդը՝ ֆինանսական բարդությունների առաջացման դեպքում երկրում բյուջեի մեկ հատվածից մյուս հատվածը, կամ տնտեսության ոլորտներ վերաուղղելու համար ճկունություն չի լինում։ Սրանք ֆինանսների նախարարի պարզաբանումներին էին։ Այդ ժամանակ որոշում կայացվեց հետաձգել քննարկումը, որովհետև այդ ժամանակ մեզ հետ պատշաճ քննարկում չէր տարվել։
Պատերազմի ընթացքում, ենթադրում էի, որ մեր աշխատանքի բարդությունը, մեծածավալությունը տեսնելով՝ կառավարությունը միգուցե հրաժարվի այս մոտեցումից, բայց այսպես չեղավ և հունվարի վերջ նորից քննարկման օրակարգ բերվեց նախագիծը»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում