Հավաքվում ենք 12։00-ից՝ Արտաքին գործերի նախարարության դիմաց․ Հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին՝ ժամը 12։30-ին, որոշել է այցելել Կառավարության 2-րդ մասնաշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, նա չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել մարտի 13-ին։

Մենք էլ նրան դիմավորենք ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, որ կրկին բարձրաձայնենք մեր պահանջը՝ առանց Նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։

Հավաքվում ենք 12։00-ից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիմաց (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել