Ով պետք է կատարի մահացած անձի վարկային պարտավորությունը և ինչ չափով
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում անցնում է իր ժառանգներին։
Օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
ժառանգատուի մահվան դեպքում նրա ունեցած գույքը, ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ վարկային պայմանագրից բխող պարտավորությունները ժառանգատուի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում ժառանգությունն ընդունելու դեպքում փոխանցվում են ժառանգությունն ընդունած ժառանգներին:
Այսինքն, ժառանգատուի՝ մահացածի պարտքերի մարումը կարող է տեղի ունենալ բացառապես վերջինիս պատկանող գույքի հաշվին և դրա արժեքի սահմաններում:
Մանրամասները՝ տեսանյութում