Դատարաններում քաղաքացիական գործերի քննությունը դռնբաց է:
Գործի քննությունը դռնփակ նիստում թույլատրվում է հետևյալ դեպքերում.
1. որդեգրման գաղտնիությունը, քաղաքացիների անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունն ապահովելու, առևտրային կամ այլ գաղտնիք պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ շահագրգիռ կողմի միջնորդությունը դատարանի կողմից բավարարվելու դեպքում,
2. օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Դատարանը գործը դռնփակ նիստում քննելու մասին կայացվում է որոշում:
Գործը դռնփակ նիստում քննելիս ներկա են գտնվում գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները, որոնցից վերցվում է ս տորագրություն` բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և չօգտագործելու մասին:
Դատարանի վճիռը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիստում, բացառությամբ որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասի հրապարակման դեպքերի: Որդեգրման գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտի եզրափակիչ մասը կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net