Երիտասարդը հայտնվեց ամբաստանյալի աթոռին` Անիին բռնաբարելու համար

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արմեն Մ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում բռնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել համագյուղացի Անի Հ.-հետ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի` բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ, նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել