«Տիտան» խանութի մոտից փորձել է առևանգել Արմինեին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արսեն Փ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով իր ընկեր ոմն Ալիկի և քննությամբ չպարզված անհայտ անձի հետ, 2012թ. դեկտեմբերի 15-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի վրա գտնվող «Տիտան» խանութի մոտ Արմինե Ն.-ին խաբեությամբ` տուն տանելու պատրվակով, նստեցրել է դեռևս չպարզված «Օփել» մակնիշի ավտոմեքենան, որից հետո կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով Արմինե Ն.-ի նկատմամբ` առևանգել է վերջինիս ու տարել Գյումրի քաղաք, որտեղ Արսեն Փիլոյանը բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել