Վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է

Ապրիլի 28-ին, ժամը 09.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Գոհարիկ Մարդյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով, մահացել է:

Նույն օրը, ժամը 13.30-ին, ՃՈ հերթապահ մաս է ներկայացել վարորդը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա:
Կատարվում է քննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել