Քաղաքապետի որոշմամբ միկրոավտոբուսային երեք երթուղի է դադարեցվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 2-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն, միկրոավտոբուսային երեք երթուղի է դադարեցվել, մեկը՝ սկսել գործել։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է քաղաքապետարանից։

Որոշումների համաձայն դադարեցվել են․

  • «ԳԱՄ տրանս» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 2 երթուղու սպասարկման իրավունքը:
  • «Տրանսպորտնիկ» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 45 երթուղու սպասարկման իրավունքը:
  • «Պոլտերգեյստ-2» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 24 երթուղու սպասարկման իրավունքը։

Թույլատրվել է Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 24 և 50 երթուղիները սպասարկող «Պոլտերգեյստ-2» ՍՊԸ-ին՝ շարունակելու համար 50 երթուղու սպասարկումը ընկերությանը պատկանող շարժակազմով՝ համաձայն հավելվածի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել