Քիչ առաջ «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը հայտարարեց, որ ապրիլ ամսվա աշխատավարձը կվճարեն վաղը: Գործարանի աշխատակիցները չեն հավատում նրա այս հայտարարությանը և պատրաստվում են շարժվել Բաղրամյան 26` իրենց բողոքը անմիջապես նախագահին փոխանցելու համար: Հրաչ Թադևոսյանը և կառավարության աշխատակից Ալեքսանդր Ղազարյանը փորձում էին ամեն կերպ խոչընդոտել նախագահի նստավայր գնալուն, բայց ապարդյուն: Նրանք տեղեկացրին նաև, որ նաիրիտցիների բողոքի և պահանջների մասին տեղյակ են պահել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ակցիայի մասնակիցներն այս պահին գտնվում են Ազատության հրապարակ:
Աղբյուրը` Իրավաբան.net