Վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում:
Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`
1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվն ու դատարանի կազմը.
2) առաջին ատյանի դատարանի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, համարը, այն կայացրած դատարանի անվանումը և դատավորի անունը.
3) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում նաև` պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը).
4) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.
5) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Որոշումը պետք է դրույթներ ներառի կողմերի միջև դատական ծախսերի, այդ թվում` առաջին ատյանի դատարանում գործի քննության հետ կապված դատական ծախսերի բաշխման մասին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net