Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Խաչիկ Բախբուդարյանի վերաբերյալ քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք և իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված գործողություններ: Արդյունքում էական վնաս է պատճառել անձանց և պետության օրինական շահերին:
Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net