Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է քննել Արտակ Ավագյանի վերաբերյալ քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջ՝ Հռիփսիմե Թոփալյանի միջոցով կազմակերպել է թմրամիջոցներ ձեռք բերելու և մաքսանենգությամբ ՌԴ-ից ՀՀ տեղափոխելու ապօրինի գործընթացը:
ՀՀ տեղափոխված խմբաքանակից զգալի չափերով մեթադոն տեսակի թմրամիջոց է իրացրել Վարդան Մանուկյանին:
Այնուհետև, չպարզված հանգամանքներում ձեռք է բերել բուպրենորֆին տեսակի զգալի չափերով թմրամիջոց, որն իրացրել է Սահակ Շիրինյանի: Այս ամենից զատ, անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել հաշիշ տեսակի խոշոր չափերով թմրամիջոց:
Արտակ Ավագյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net