«Օdnoklassniki.ru»-ի միջոցով դատապարտյալը սպառնացել է երկու աղջիների ու գումարներ շորթել

Ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու համար դատապարտված Սարգիս Գաբրիելյանը «Սևան» ՔԿ հիմնարկում իր համար փող աշխատելու համար «գործ էր գտել»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 2012 թվականի ապրիլին «odnoklassniki.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանացել է Երևան քաղաքի բնակչուհի Վ. Խ.-ի հետ, ճշտել աղջկա բջջային հեռախոսահամարը:

Ապա նպատակ ունենալով բջջային հեռախոս և կանխիկ գումար շորթել նրանցի` հեռախոսային խոսակցություների ժամանակ և բջջային հեռախոսից «sms» ուղարկելու միջոցով, սպառնացել է աղջկա մասին արատավորող տեղեկություներ հրապարակել «odnoklassniki.ru» -ում՝ Վ. Խ.-ի սոցիալական ցանցում եղած նրա նկարները նույն ցանցում մերկ ցուցադրելու, նաև ազատության մեջ եղած իր ընկերների միջոցով նրա նկատմամբ բռնություն գործադրել եղանակով:

Այդ սպառնալիքների տակ` դատապարտյալին հաջողվել է համարյա մեկ ամիս ընկած ժամանակահատվածում Վ. Խ.-ից ստանալ ընդհանուր 364.000 ՀՀ դրամ արժողությամբ «Nokia Е6» մոդելի բջջային հեռախոս և կանխիկ գումար:

Մասնավորապես՝ 2012 թվականի ապրիլի 29-ին աղջկանից պահանջել և ստացել է 35.000 ՀՀ դրամ, մայիսի 1-ին գործով չպարզված անձի միջոցով 45.000 ՀՀ դրամ կանխավճար ուղարկելով պահանջել և ստացել է 210.000 ՀՀ դրամ արժողությամբ «Nokia Е6» մոդելի բջջային հեռախոս, ընդ որում Վ. Խ.-ն այդ հեռախոսն ապառիկ պայմաններով գնել է հայաստանյան բջջային օպերատորից մեկի կենտրոնից: Մայիսի 2-ին պահանջել և ստացել 120.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, մայիսի 3-ին պահանջել և ստացել է 55.000 ՀՀ դրամ, մայիսի 4-ին պահանջել և ստացել է 4.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, այնուհետև շարունակելով իր հանցավոր միասնական դիտավորությունը մայիսի 8-ին պահանջել և ստացել է 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, իսկ մայիսի 10-ին պահանջել և ստացել է 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:

Բացի այդ Սարգիս Գաբրիելյանը մայիսի 17-ին նույն սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի Տ. Զ-ի հետ: Դատապատյալը նույն սցենարով Տ. Զ.-ին ներկայացրել է խոշոր չափի ընդհանուր 505.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի և կանխիկ գումարի շորթման եղանակով հափշտակելու պահանջ: Եվ երբ հերթական անգամ Սարգիս Գաբրիելյանը մայիսի 24-ին աղջկա հետ հեռախոսային զրույցի ժամանակ պահանջել է 250.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և 15.000 դրամի բջջային հեռախոսի լիցքավորում, Տ.-ը, չկատարելով պահանջը, դիմել է ոստիկանություն:

Գործը քննվում է Կոտայքի մարզի Աբովյանի դատարանում:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը՝Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել