Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը անդրադարձել է նաև քաղաքական իրավիճակին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ՝ նախարար Հայկ Խանումյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Քննարկվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, դրա հաղթահարման ուղիները և նախարարության դերը ծառացած խնդիրները լուծելու գործում:

Արայիկ Հարությունյանը նաև անդրադարձել է քաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության միջազգային ճանաչումը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել