Ապրիլի 26-ին մի քաղաքացի դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ապրիլի 17-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից նստել է անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենա և գնացել տուն, որտեղ նկատել է, որ ձեռքի դրամապանակը բացակայում է, որի մեջ եղել է 100.000 դրամ, բջջային հեռախոսը և 3 հատ բանկային քարտ:
Ապրիլի 19-ին բանկից ստացված քաղվածքի համաձայն պարզվել է, որ հիշյալ քաղաքացուն պատկանող բանկային քարտից ապրիլի 17-ի ժամը 23.50-ից մինչև ապրիլի 18-ի ժամը 00.00-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական տարածքում գործող տարբեր բանկոմատներից գողացել են գումարներ` ընդհանուր առմամբ պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:
Ապրիլի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1991 թ. ծնված Արման Դ.-ն, որը անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 15.05-ին, ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
Ոստիկանության փոխանցմամբ՝ հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net