Հաղթանակ զբոսայգում տեղի ունեցած դեպքը բացահայտվել է

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ապրիլի 27-ին բաժին են ներկայացել 1985 թ. ծնված Արշակ Խ.ն և նրա եղբայրը՝ 1987 թ. ծնված Սարգիս Խ.ն՝ ներկայացնելով նաև գազային ատրճանակը:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ պարզվել է, որ Սարգիս Կ.-ին և Տիգրան Չ.-ին գազային ատրճանակից կրակել և վնասվածքները պատճառել է Արշակ Խ.-ն, իսկ Միքայել Մ.-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել և վնասվածքներ է պատճառել Սարգիս Խ.-ն:
«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է:
Գազային ատրճանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, որ Հաղթանակ զբոսայգում կրակոցներ են հնչել. կան տուժածներ:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել