Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մերձմոսկովյան Դմիտրովի շրջանի հոգեբուժական հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է Նախագահի պաշտոնական կայքը:
Հանրապետության Նախագահը խնդրել է իր անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net