Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել Ռուստամ Ղազարյանի վերաբերյալ քրեական գործը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մոտ պահել է զգալի չափերի` 1,02 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց:
2012թ. հոկտեմբերին Երևան-Երասխ ավտոճանապարհի աջ հատվածի դաշտերում առկա կանեփի բույսերից, առանց իրացնելու նպատակի` քաղելու միջոցով ապօրինի ձեռք է բերել և պատրաստել թմրամիջոցը:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net