Ապրանքային նշանի իրավատերը կարող է լիցենզային պայմանագրով վկայագրում նշված ապրանքների և ծառայությունների բոլոր տեսակների կամ դրանց մի մասի համար ապրանքային նշանն օգտագործելու իրավունքը տրամադրել այլ անձի:
Ապրանքային նշանն օգտագործելու լիցենզային պայմանագիրը պետք է պարունակի պայման, համաձայն որի` լիցենզառուի ապրանքների կամ ծառայությունների որակը չպետք է զիջի լիցենզատուի ապրանքների կամ ծառայությունների որակին, և լիցենզատուն իրավունք ունի վերահսկել այդ պայմանի կատարումը:
Ապրանքային նշանի գրանցման գործողությունը դադարելիս դադարում է նաև լիցենզային պայմանագրի գործողությունը:
Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցելը հիմք չէ լիցենզային պայմանագիրը դադարելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net