Ի. Վոլկովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գողություն կատարելու մասին նախնական համաձայնության գալով անչափահաս Ս. Շահգելդյանի հետ, խմբի կազմում 2011թ. ամռանից մինչև 2012թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից կատարել են ուրիշի գույքի 16 դրվագ գաղտնի հափշտակություններ:
Քրեական գործը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net