Երևան քաղաքի Կենտրան և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հ. Թանապուրյանի և Հ. Մկրտչյանի:
Հ. Թանապուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունվարի լույս 04-ի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, Հ. Մկրտչյանի հետ Երևան քաղաքի Կենդ թաղամասում դանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում խուլիգանական դրդումներով Մ. Մինասյանին դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից:
Հ. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունվարի 04-ի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, Հ. Թանապուրյանի հետ Երևան քաղաքի Կոնդ թաղամասում դանակի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:
Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ հսկողության հանձնելը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net