Նախկինում դատվածություն չունեցող Հրանտ Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 08.12.2012թ. իր անձնական օգտագործման Վազ-2170 մակնիշի ավտոմեքենայով Երևանի Արցախ և Ռոստովյան փողոցների խաչմերուկում խախտել է ՃԵԿ-ի կանոնները, որի արդյունքում վրաերթի է ենթարկել հետիոտն Վարսենիկ Մ.-ին ու նրա առողջությանը անզգուշությամբ պատճառել միջին ծանրության վնաս: Այնուհետև, վրաերթ կատարելուց հետո թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը իր վարած ավտոմեքենայով հեռացել է:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է ստորագրություն հեռանալու մասին:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի՝
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net