Նախկինում դատվածություն չունեցող Սուրեն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի պետ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ծառայողական պարտականություններն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չի կատարել, որն էական վնաս է պատճառել անձանց, հասարակության և պետության իրավունքներին և օրինական շահերին:
Նախկինում դատվածություն չունեցող Գրիգոր Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Արտաշատի անձնագրային բաժանմունքի պայմանագրային աշխատակից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով կաշառք ստանալու պատրվակով կատարել է ուրիշի գույքի հափշտակություն:
Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է ստորագրություն հեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net