Մարտի 1-ից մանկապարտեզներում կվերսկսվի լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելու գործընթացը

Մարտի 1-ից մանկապարտեզներում կվերսկսվի լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցելու գործընթացը: Այն իրականացվելու է բացառապես ծնողների ցանկությամբ և ընտրությամբ: Այս մասին տեղեկանում ենք Շենգավիթ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից:

Նպատակահարմար է հետևյալ լրացուցիչ ծառայությունների ուսուցումը.
1. ռուսաց լեզու,
2. անգլերեն,
3. հոգեբանի և լոգոպեդի ծառայություն,
4. երեխայի խնամքի կազմակերպում (դաստիարակի օգնական):

Լրացուցիչ կրթական և երեխայի խնամքի ծառայություններն իրականացվելու են հակահամաճարակային կանոնների ապահովման հնարավորության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել