Նախկինում դատվածություն չունեցող Հենրիկ Շ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ մայիս-հուլիս ամիսներին Ստեփան Գրիգորյանից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի` 2000000 դրամ արժողության ԲՄՎ-740 մակնիշի ավտոմեքենան, ապա խաբեությամբ և վստահությունը չարաշահելով Հրահատ Ա.-ից հափշտակել է խոշոր չափի` 800000 դրամ գումար:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է ստորագրություն հեռանալու մասին:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի՝
1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
1.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) խոշոր չափերով,
3) կաշառք ստանալու պատրվակով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net