Նախկինում դատվածություն չունեցող Գրետա Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով սահմանված կարգը, գործով չպարզված ժամանակահատվածում ինքնագլուխ մուտք է գործել Լիլիա Ս.-ին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի X շենքի թիվ X բնակարան և 2012թ. օգոստոսի 4-ից իրականացնելով իր ենթադրյալ իրավունքները` Լիլիա Ս.-ին պատճառել է էական վնաս:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է ստորագրություն հեռանալու մասին:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի՝
1. Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net