Ռեցիպիենտին փոխպատվաստելու նպատակով կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելը թույլատրվում է, եթե՝
ա) վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում դոնորը գրավոր նախազգուշացվում է սպասվելիք վիրահատական միջամտությամբ փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հետ կապված հնարավոր բարդությունների մասին.
բ) դոնորն իրենից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու համար կամովին և գիտակցաբար տվել է գրավոր համաձայնություն.
գ) դոնորը անցել է բազմակողմանի բժշկական հետազոտություն, և առկա է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու եզրակացությունը նրանից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին: Եզրակացություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Արգելվում է փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:
Փոխպատվաստման նպատակով դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net