ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Աշոտ Հակոբջանյանին

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի, նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ ԱԱԾ աշխատակազմին է ներկայացրել Աշոտ Հակոբջանյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԱԾ-ի մամուլի հաղորդագրությունից, որում մասնավոևապես ասված է.

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին այցելել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենք և աշխատակազմի պատասխանատուներին ներկայացրել նորանշանակ տնօրեն Աշոտ Հակոբջանյանին և նրա առաջին տեղակալ Արարատ Մելքումյանին:

Արայիկ Հարությունյանն ԱԱԾ ղեկավար կազմի հետ հանդիպմանն անդրադարձել է Հանրապետության ներքին և արտաքին հիմնական մարտահրավերներին, նախանշել անելիքները՝ համոզմունք հայտնելով, որ ծառայությունն ունի բավարար ներուժ իր առջև դրված խնդիրները պատվով կատարելու համար:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել