Արցախյան առաջին պատերազմի տարիներից ձեռք բերված զենք-զինամթերք է հայտնաբերվել. ոստիկանություն

Ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տվյալ էր ստացվել, որ Մովսես գյուղի մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք ունի: Տվյալը ստուգվեց փետրվարի 16-ին: Բաժնի թույլտվության ավագ տեսուչը կեսօրին մոտ այցելեց որսորդմիության անդամ, 69-ամյա տղամարդուն, ստուգման ենթարկեց զենքի պահպանման մետաղյա պահարանը և հայտնաբերեց անօրինական պահվող փողը կարճեցված մեկփողանի որսորդական հրացան ու սվին-դանակ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը ձեռք է բերել Արցախյան առաջին պատերազմի տարիներին:
Որսորդմիության անդամը պարտավոր էր իմանալ հրազենի հետ կապված ամեն օրենք ու կարգ: Հաստատ գիտեր նաև, որ նման արարքի համար օրենքը նախատեսում է իրավական հետևանքներ, ինչից խուսափելու համար պարզ ու տրամաբանական մեկ քայլ կա` զենք-զինամթերքը կամավոր հանձնել: Հենց այդպիսի տրամաբանական վերաբերմունք է ակնկալում ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերք ունեցող մեր բոլոր քաղաքացիներից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել