Ռուս խաղաղապահները ապահովել են 25 հայ ուխտավորների անվտանգ այցը Ստեփանակերտից Ամարասի վանք և հակառակ ուղղությամբ․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները ապահովել են 25 հայ ուխտավորների անվտանգ այցը Ստեփանակերտից Ամարասի վանք և հակառակ ուղղությամբ:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս 52,700 մարդ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց նախկին բնակավայրեր:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ականազերծող թիմերը շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման ուղղությամբ: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1,474 հա տարածք, 457 կմ ճանապարհ, 454 բնակելի շենք, ներառյալ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 870 պայթուցիկ առարկա»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել