Սպանություն Քաջարանում․ տնից նաև 5 մլն դրամի ոսկյա զարդեր են գողացել

2021թ. փետրվարի 18-ին` ժամը 01:00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում հայտնաբերվել է նույն շենքի 58-ամյա բնակչի դիակը՝ գլխի և մարմնի այլ հատվածներում բազմաթիվ քերծվածքներով և արյունազեղումներով, ձեռքերը կպչուն ժապավենով կապված վիճակում:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով, 2021թ. փետրվարի 18-ին` ժամը 00:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 58-ամյա տղամարդուն մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո նրան թողել են վերոհիշյալ շենքի նկուղային հարկում, այնուհետև՝ վերջինիս ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելուց հետո, ապօրինի մուտք են գործելով նրա նույն շենքում գտնվող բնակարան, և հափշտակել սպանված տղամարդու որդուն պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 8-րդ կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական, մատնադրոշմային փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Հետաքննության մարմնին հանձնարարություն է տրվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել