Փոխգնդապետ Արման Հակոբյանը նահատակվել է հանուն հայրենիքի

Փոխգնդապետ ԱՐՄԱՆ ԳԱԳԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ նահատակվել է հանուն հայրենիքի։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության զորքերի պաշտոնական էջից:
Ոստիկանության զորքերի ՀԿՊ գնդի` 1033 զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարն Արցախյան 2-րդ պատերազմում, որպես նվիրյալ զինվոր ու պետ, իր զորամասի հրամանատարի հետ ու անձնակազմի կողքին, մարտնչեց հանուն հայրենիքի մինչև վերջին շունչը։ Հերոս հրամանատարը նահատակվեց` հայոց պատմության մեջ մնալով որպես քաջարի ռազմիկ ու արժանապատիվ սպա։
Արման Գագիկի Հակոբյանի անդառնալի կորուստը մեծ վիշտ է ոստիկանության զորքերի կառույցի, զորամասի անձնակազմի համար, սակայն, առանձնակի խոնարհումով` մեր զորակցությունը ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐԻ ընտանիքին։
Փոխգնդապետ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ զինվորական կարգով հրաժեշտ տալու արարողությունը տեղի կունենա  փետրվարի 17-ին, ժ. 17։00-ից, ոստիկանության զորքերի 1033 զորամասում (Իսակովի 25), հուղարկավորությունը` փետրվարի 18-ին, ժ. 13։00-ին, Փարաքարի գերեզմանատանը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել