Ապրիլի 25-ին, ժամը 12.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ցանկատարածքները և պտղատու այգիները:
Նույն օրը, ժամը 12.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի ունեցած ցրտահարությունից վնասվել են Ամբերդ, Այգեշատ, Ծաղկունք, Ծիածան, Շահումյան, Արագած, Ծաղկալանջ, Հովտամեջ, Աղավնատուն, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Ակնալիճ, Արևաշատ, Խորոնկ, Արտիմետ, ք. էջմիածին, Դաշտ, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Գեղակերտ, Գրիբայեդով, Դողս, Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Մրգաստան և Առատաշեն գյուղերի բանջարանաբոստանային կուլտուրաների զգալի մասը և խաղողի այգիների մի մասը:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով:
Աղբյուրը` Իրավաբան.net