Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին խնդրանքով դիմեց։
«Պարոն քաղաքապետ, Երևանի ընտրությունների ժամանակ դուք գլխավորում էիք «Իմ քայլը» խմբակցության ցուցակը։ «Իմ քայլը» ընտրվեց, դուք դարձաք քաղաքապետ, ընտրվեցիք քաղաքապետ։ Հիմա, որպես Երևանի քաղաքապետ, որպես Երևանի ամբողջ ավագանու ղեկավար, այսպես ասած, ես ձեզ մի խնդրանք ունեմ․ ուզում եմ, երբևիցե, 2․5 տարվա մեջ մի անգամ, խնդրում եմ ձեզ ապահովել Երևանի 65 հոգանոց ավագանու կազմով, բոլորով մի անգամ հանդիպելու գործընթացը։
Ուզում եմ ճանաչել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության այն անդամներին, որոնք երբևիցե չեն ներկայանում նիստերի։ Նաև ուզում եմ հաշվապահությունից ստանալ այն հաշվետվությունները, թե նիստերին չներկայացող ավագանու անդամները արդյո՞ք փոխհատուցվում են, թե՝ ոչ։ Ու կա՞ն Երևանի ավագանու անդամներ, որոնք 3, 4, 5 անգամներ բացակայել են և հեռացման խնդրի առաջ են կանգնած»,-ասաց ավագանու անդամը։
Մանրամասները՝ տեսանյութում