Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել. «Իմ քայլի» պատգամավոր

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը` անդրադառնալով Սյունիքի մարզի ճանապարհներին վերաբերող մտահոգություններին, ասաց․ «Դուք գիտեք, որ, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածն անցնում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ այսինքն՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքով, բայց ոչ մի վայրկյան այդ ճանապարհը չի փակվել»։

Պատգամավորի խոսքով՝ դա պայմանավորվածությունների արդյունք է, որ այդ ճանապարհը պետք է գործի և գործում է և «ոչ մի վայրկյան ադրբեջանցիների կողմից չի փակվել այդ ճանապարհը»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ հարցին, թե, այսինքն` անհանգստացնող բան չի՞ տեսնում Սյունիքում, ասաց, որ կխաբի, եթե ասի, թե անհանգստացնող բան չկա: «Միանշանակ անհանգստացնող բան կա Սյունիքում, սյունեցիների մոտ կա, հասկանալի է, որ առնվազն 25-30 տարին չկար նման իրավիճակ, հիմա կա»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել