WIG անգլիական ընկերությունը Երևանի համար նոր ավտոբուսային ցանց է նախագծել։ Նածատեսված է, որ պետք է լինի մոտ 850 ավոտբուս, (հետագայում ևս 10 տոկոս հավելայալ ավտոբուսներ՝ պահեստային), որից 450-ը պետք է 7․5-8․5 մետրանոց լինի, մնացածը՝ 12 և 18 մետրանոց։
Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ։
«Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 8․5 մետրանոց ավտոբուսների գնումը։ Սա բավականին երկար և դժվար աշխատանք է պահանջել և նաև, գիտեք՝ առկա պայմաններում հանրապետության շատ գործարաններ ու արտադրողներ վախենում են ներդրումներ անել, պայմանագրեր կնքել, թե՛ պետական մասշտաբով, թե՛ համայնքի մասշտաբով, բայց, համենայն դեպս, մենք եկել ենք, վստահեցրել ենք, որ մենք վստահ կկատարենք մեր պարտականությունները և իրենք էլ իրենց կողմից կկատարեն մատակակարումը»,-ասաց քաղաքապետը։
Մարությանի խոսքով՝ այժմ համալրվում է 450 հատ 7․5-8․5 մետրանոց ավտոբուսներից առաջին 161-ը, ինչը պետք է շարունակական լինի։
Նա նաև հիշեցրեց, որ արդեն մեկ անգամ չի կայացել 12 մետրանոց ավտոբուսների գնումը, ևս մեկ անգամ է տենդեր հայտարարավել, որը կբացվի մարտի 31-ին։ Խոսքը 100 ավտոբուսի մասին է։
Հայկ Մարությանի խոսքով՝ չեն սպասելու, որ բոլոր ավտոբուսները գնվեն ու միանգամից մտնեն երթևեկության, այլ՝ որ բաժինը պատրաստ լինի՝ կանցնեն աշխատանքի․ «Որպեսզի մենք ձերբազատվենք այս միկրոավտոբուսներից, որոնք և՛ վտանգավոր են, և՛ պրոբլեմատիկ են, և՛ անհարմար են, միխոսքով, բոլոր բացասական բարի ավանդույթներն ունեն իրենց մեջ պարփակված և մենք ուզում ենք այս առաջին քայլով ազատվել այդ միկրոավտոբուսներից»,-ասաց նա։
Քաղաքապետը, ի պատասխան ավագանու անդամ Անի Խաչատրյանի հարցին, նշեց, որ նոր 7․5-8․5 մետրանոց ավտոբուսները 95 տոկոս արտարդում են միայն Չինաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում